Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկն այս տարի շուկայից գնել է մոտ 88 մլն դոլար

Վերադարձ լուրերի բաժին

23:20 , 03 Հունիս 2019

Հայաստանի ԿԲ-ն վերջին երեք ու կես տարում շուկայից գնել է 270 մլն դոլար, իսկ միայն այս տարի` մոտ 88 մլն դոլար: Այս տարի կենտրոնական բանկը դեռ չի վաճառել: Այդ մասին ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ասաց նախագահ Արթուր Ջավադյանը: «Մեծ մասը գնել ենք ապրիլ ամսին: Դա նշանակում է, որ արտարժույթի շուկաներում բավականին լուրջ առաջարկ ունենք»,-ասաց Ջավադյանը:

Նրա կարծիքով` պետք է անցկացվեն որոշակի վիճակագրական ուսումնասիրություններ, իսկ այս պահին կրկին առկա է արտարժույթի առաջարկ: «Շատ լավ է, որ ԿԲ-ն համալրում է իր արտաքին պահուստները, մյուս կողմից՝ դա հնարավորություն է տալիս դրամին ոչ շատ ուժեղանալ, որը ազդեցություն կունենա մեր արտահանողների վրա»,-նշեց Ջավադյանն ու հավելեց, որ ԿԲ-ն միշտ վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: