Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկի պարզաբանումը «Քարենսի Էյ Էմ» ՍՊԸ գործունեության վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:39 , 26 Փետրվար 2019

ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ «Քարենսի Էյ Էմ» ՍՊ ընկերությունը 3 անգամ՝ 02.08.2017թ., 10.10.2017թ. և 16.10.2018թ., դիմել է իրենց՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու խնդրանքով, և բոլոր դեպքերում դիմումը մերժվել է։

«Ընկերության տնօրեն Վահագն Գրիգորյանի հետ 3 անգամ կազմակերպվել է հանդիպում, որի ժամանակ ԿԲ մասնագետները փորձել են ստանալ լիարժեք տեղեկատվություն ընկերության բիզնես մոդելի, ռազմավարության, տեսլականի, ֆինանսական հոսքերի մասին, ինչպես նաև մատնանշվել են ընկերության կողմից թերի ներկայացված փաստաթղթերը և պարզաբանման ենթակա հարցերը, որոնց սակայն լուծում չի տրվել»,-նշված է գլխավոր դրամատան հաղորդագրության մեջ։

Ներկայացված դիմումները մերժվել են, քնաի որ ընկերության ներկայացրած փաստաթղթերում նկարագրված գործունեությունը չի համապատասխանել հայցվող լիցենզիայի գործունեությանը։ Հայց ներկայացրած կազզմակերպությունը ԿԲ ներկայացրել է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում, սակայն ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրությունից և տնօրենի հետ կայացած հանդիպման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը պատրաստվում է իրականացնել այլ գործունեություն, որը կարելի է վերագրել նաև արտարժույթի սակարկությունների կազմակերպմանը։ Բացի այդ, ներկայացված փաստաթղթերի փաթեթը պարունակել է օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող դրույթներ, այդ թվում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ «Ընկերության կողմից ներկայացված իր գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լիարժեք չի բացահայտվել։ Նշված բոլոր հիմքերը մանրամասն նկարագրված են լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին ՀՀ ԿԲ խորհրդի որոշումների մեջ, որոնք սահմանված կարգով տրամադրվել են դիմումատուին»,- նշում է Կենտրոնական բանկը։

Ավելին, ԿԲ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության տնօրեն Վահագն Գրիգորյանը հանդիսանում է տնօրեն http://currencii.eu/ ինտերնետային հասցեով տեղակայված Currencii ընկերությունում։ Կայքում նշված է, որ ընկերությունը կարգավորվում է և լիցենզավորված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որը, սակայն ապատեղեկատվություն է։ Սա մեկ անգամ ևս վկայում է ընկերության կողմից ոչ բարեխիղճ վարվելակերպ որդեգրելու մասին։

Կենտրոնական բանկը տեղեկացնում է

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ Օրենքի համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են ՀՀ-ում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ ֆինանսական կայունության նպատակի ապահովման համար առաջնային նշանակություն ունի արդյունավետ արժութային քաղաքականության իրականացումը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արժութային քաղաքականությունը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Այդ քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների լիցենզավորման, ընթացիկ գործունեության կարգավորման և վերահսկողության կանոններ: Արժութային շուկայի կարգավորումները ոչ միայն լիցենզավորված գործունեության համար պարզապես կանոններ են, այլ նաև ապահովում են արժութային շուկաների կայունությունը: ՀՀ կենտրոնական բանկը նշված կանոնակարգումների միջոցով ապահովում է գների ու ֆինանսական կայունության իր հիմնական խնդիրները` զսպելով արժութային շուկայում չարաշահումները և զերծ պահելով ֆինանսական համակարգն արժութային շոկերից: Նման մոտեցումն ուղղված է նախևառաջ շոկային իրավիճակներում հասարակության լայն զանգվածների շահերի պաշտպանությանը:

Ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Ինչ վերաբերում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ունեցող շուկայի մասնակիցներին, ապա հայտնում ենք, որ ներկայումս արժութային շուկայում նման լիցենզիա ունեցող անձինք չկան, իսկ մոտ ապագայում Կենտրոնական բանկը նախատեսում է ընդհանրապես վերացնել լիցենզիայի այդ տեսակը: Նման սահմանափակող մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը և սպառողների լայն զանգվածի շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից: Բացի այդ, հարկ է նշել, որ նման մոտեցման պարագայում ծառայության հասանելիությունը սպառողների տարբեր խմբերին որևէ կերպ չի սահմանափակվի, քանի որ նշված ծառայությունները մատուցվում են շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ ինչպես մասնաճյուղային լայն ցանցի, այնպես էլ օնլայն ծառայությունների միջոցով»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։