Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկի ներկայացուցիչը մասնակցել է «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 11 Հոկտեմբեր 2019

Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կողմից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կազմակերպված «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հանդես է եկել ազգային արժույթով վարկավորման վերաբերյալ ելույթով: Այդ մասին տեղեկացրեց ԿԲ մամուլի ծառայությունը: Ելույթում Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի քանի կարևոր դրույթների: Նա շոշափել է զարգացող երկրներում ազգային արժույթների ընկալման անհրաժեշտ փոփոխությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ազգային արժույթով ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման թեմաները: Խոսնակը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը, պատասխանել համաժողովի մասնակիցների հարցերին:

ՀԵԵՀ-ի մասին
Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկություններում, ինչպես նաև բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար:
ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձևավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ

Վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ:

28.02.2020 թ. : Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 78 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 102.6 մլն ԱՄՆ դոլար: