Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակի համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:21 , 11 Մարտ 2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շվեյցարիա՝ Բազել քաղաքում Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը: Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին և կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաև շվեցարահայ գործարար շրջանակի հետ:

Ֆինանսական Կայունության Ինստիտուտը հիմնադրվել է 1998 թ-ին Միջազգային Հաշվարկների Բանկի և Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողովի կողմից: Ինստիտուտն աջակցում է ֆինանսաբանկային ոլորտի վերահսկող մարմիններին՝ ֆինանսական համակարգերի բարելավման հարցերում, նպաստում վերահսկողական ստանդարտների գլոբալ ներդրմանը, տեղեկատվություն տրամադրում վերահսկողական մարմիններին, աջակցում վերահսկողական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին և գործակցության զարգացմանը:

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։