Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկը ցանկանում է կարգավորել արագ վարկերի տրամադրման գործընթացը

Վերադարձ լուրերի բաժին

21:56 , 29 Նոյեմբեր 2019

ՀՀ կենտրոնական բանկը արագ վարկերի տրամադրման գործընթացը կարգավորելու մտադրություն ունի: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:

«Շուկան առաջարկում է տարբեր ծառայություններ, և արագ վարկերը պահանջված են: Հաճախ մենք տեսնում ենք՝ այդ գայթակղությունը, որ կարելի է շատ արագ վարկ ստանալ, դառնում է բեռ, այսինքն՝ սպառողը չմտածված է վարկ վերցնում: Այս ուղղությամբ հենց ուզում ենք եկամտի նկատմամբ նորմ դնել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները նախ գնահատեն եկամտի վրա բեռի տեսանկյունից, թե ինչքան է մարդու բեռը շատանում, և կարողանան սահմանափակել մարդկանց գերծանրաբեռնվածությունը վարկերով»,- ասաց Մկրտչյանը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։