Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

22:16 , 13 Հոկտեմբեր 2016

ՀՀ Կենտրոնական բանկն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր արտայտած այն մտքին, որ Հայաստանին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ, իսկ ավելի կոնկրետ՝ դեֆոլթ։

«Արմենպրեսն»-ն այս կապակցությամբ պարզաբանում է խնդրել Կենտրոնական բանկից, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:

Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով, ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.

1. Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:

2. Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էա կան նվազումը»: