Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթվա ամփոփ տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

17:08 , 08 Փետրվար 2019

Փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 77,993,309 ԱՄՆ դոլար 487.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,927,880 ԱՄՆ դոլար 488.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 488.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,329,099 եվրո 554.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,102,770 եվրո 558.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,230,166,444 ՌԴ ռուբլի 7.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 647,113,023 ՌԴ ռուբլի 7.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 95.5 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]