Invalid username or password
Արժեթղթերի շուկայի զարգացման նպատակով Կենտրոնական բանկը նախաձեռնել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրի մշակման աշխատանքներ: Այդ մասին ասված է կենտրոնական դրամատան՝ 2019 թ. հաշվետվության մեջ: Ծրագիրը կներառի կապիտալի շուկայի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող միջոցառումները, դրանց հստակ ժամկետներն ու պատասխանատուներին: Ծրագիրն ուղղված է նոր գործիքների կազմավորմանը, որոնք կապահովեն երկրում ձևավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը (այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցով) մասնակցելու երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին և ստանալու դրանցից եկամուտներ:
Դիտումներ 558
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: