Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ՝ Իսահակ Իսահակյան անվան կրթաթոշակ նշանակելու համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:46 , 22 Սեպտեմբեր 2016

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին Իսահակ Իսահակյան անվան կրթաթոշակ նշանակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառությա առաջին տարվանից սկսած) ուսանողները։

Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 հազար դրամ)։

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ