Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենսաթոշակները հաջորդ տարի չեն աճի

Վերադարձ լուրերի բաժին

16:41 , 04 Հոկտեմբեր 2016

«Շատ դժվար է նայել կենսաթոշակառուների աչքերին և ասել, որ թոշակները չեն բարձրացվելու»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջորդ տարի բարձրացվելո՞ւ են կենսաթոշակները:

Ըստ նրա` չի կարելի պարտք վերցնել և կենսաթոշակ տալ: Վ.Արամյանը խոստացել է, որ տնտեսությունն աճելուն զուգընթաց՝ կավելացնեն նաև կենսաթոշակները:

Նախարարը նշել է նաև, որ 2016թ. ակնկալում են մոտ 2.4% իրական աճ` նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն, իսկ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Ըստ նրա` ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1.6 տրիլիոն հարկային ցուցանիշով, որը 80 մլրդ-ով պակաս է սպասվածից: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ:

Վ. Արամյանի կարծիքով` ծախսերը մի քանի անգամ կրճատել անհնար է, բայց քանի որ պարտքն աճել է, պետք է կոնսոլիդացիայի գնալ, որ կարողանանք առաջիկա տարիներին պարտքը կառավարելի պահել: Նա օրինակ բերեց Թուրքիան, որ 2004թ.-ին կանգնել էր պարտքի անկառավարելիության խնդրի առջև: Հայաստանի համար նմանատիպ ռիսկ Վարդան Արամյանը չի տեսնում: Ըստ նրա` կանխիկ հոսքերը պետք է ճիշտ կառավարել, իսկ Թուրքիայում խնդիրը եղել է այն, որ պարտքի գերաճի դեպքում տնտեսական աճ չի եղել, իսկ մեզ մոտ աճ կա և ապագայում էլ կանխատեսվում է:

«Մենք ապրել ենք արտաքին բացասական ազդակների տակ, բայց մյուս տարի սպասումները դրական են լինելու, ՌԴ տնտեսությունն ու փոխարժեքն արդեն կայունացել են»,- հայտարարել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։