Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենսաթոշակի վրա արգելանք դնելու հետ կապված արձանագրվել են խախտումներ. ՀՀ վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

13:27 , 15 Մարտ 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին: «Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետն Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկել է 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ