Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

10:12 , 19 Սեպտեմբեր 2018

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հատուկ B4B.am-ի ընթերցողների համար հոդված է գրել՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։ Մ. Առաքելյանի հոդվածը կարող եք կարդալ ստորև։

* * *

Կենսաթոշակների բարձրացումը հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկն է: Հասարակության ամենախոցելի խմբերի մեկի բարեկեցությունը կառավարության գործունեության առաջին օրից համարվում է առաջնահերթությունև գործունեության բարդ և խնդիրներով լեցուն առաջին ամիսներին արդեն կառավարությունը անում է առաջին քայլը ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծման համար:

 Ի՞նչ ունենք այսօր

01.06.2018թ. դրությամբ Հայաստանում առկա է 549.257 թոշակառու (այդ թվում թոշակի տարիքի մինչև 10 տարվա ստաժ ունեցող ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնողի նպաստ ստացողներ):

Թոշակի չափը որոշվում է բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվող հավելագրումով: Բազային կենսաթոշակը և ծերության նպաստը 16.000 դրամ է, միջին կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է:

Նվազագույն և առավելագույն կենսաթոշակի տարբերությունը ավելի քան 12 անգամ է: Արդյունքում, մենք ունենք բավական մեծ բևեռացում միջին/նվազագույն և առավելագույն/նվազագույն կենսաթոշակները հարաբերակցության մասով:

Կենսաթոշակների(այդ թվում թոշակի տարիքի նպաստների) վճարմանը այս տարի ուղղվելու է մոտ 260 մլրդ դրամ և նույնիսկ 1,000 դրամ բարձրացման համար անհրաժեշտ է լրացուցիչ 6,6մլրդ դրամ:

 Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը և ինչու՞

Հաշվի առնելով, որ կենսաթոշակների բարձրացումը լինելու է կառավարության շարունակական առաջահերթությունը և յուրաքանչյուր տարի արվելու է առավելագույնը կենսաթոշակների բարձրացման համար, կառավարությունը որդեգրում է հարցի լուծման ոչ թե համաչափության սկզբունքը, այլ աղքատների թիրախավորումը: Այսինքն, այս փուլում նախատեսվում է բարձրացնել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների թոշակը, ի վերջո նպատակ ունենալով բոլորի համար ապահովել արժանապատիվ կենսաթոշակ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվում է կատարել փոփոխություն  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում՝ ներդնելով նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքի համաձայն կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։Այսինքն, վերը նշված հաշվարկի արդյունքում, եթե կենսաթոշակի չափը լինելու է պակաս նվազագույն կենսաթոշակի չափին, քաղաքացին ստանալու է նվազագույն կենսաթոշակ:

2019թ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում,  2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ, որի հիմքում դրված է ծայրահեղ աղքատության շեմը՝ 23 313 դրամ (2016 թ տվյալներ) գումարած տարեկան 3 տոկոս գնաճ:

ՈՒ՞մ է վերաբերվում փոփոխությունը և ի՞նչ չափով

Փոփոխության արդյունքում կբարձրանա մոտ 85 000 քաղաքացու կենսաթոշակը, մասնավորապես՝

tosh1

Փոփոխության արդյունքում լրացուցիչ ծախսերը կկազմեն 6.8 մլրդ դրամ:

Ներկայացնենք նաև փոփոխության ազդեցությունը ըստ խմբերի, այսինքն փոփոխությունը ինչ չափով կանդրադառնա այս 85 000 քաղաքացիների վրա։

tosh2

Արդյունքում, ինչպես աղյուսակից երևում է, նախաձեռնությունը թիրախավորված է և արդյունավետ, շահառուներիմոտ կեսի համար կենսաթոշակը կբարձրանա մոտ 55%-ով, իսկ միջինացված հաշվարկով բարձրացումը կկազմի մոտ 40%: Ընդ որում, եթե որպես էական բարձրացում համարենք նվազագույնը 20%-ը, ապա նման ազդեցություն կունենան 25.500 դրամից ցածր կենսաթոշակ ստացողների 80%-ից ավելին:

Ակնհայտ է, որ կառավարության մոտեցումը արդարացված է, և նախկին կառավարությունների ստանդարտ քայլերի շարունակումը բյուջետային միջոցների հերթական անարդյունավետ բաշխումն էր լինելու՝ հասարակության համար չտալով որևէ էական արդյունք: Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ թիրախավորումը և հասցեականությունը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունը:

Մեսրոպ Առաքելյան, Վարչապետի խորհրդական

Հեղինակային հոդվածները արտահայտում են հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ համընկնեն B4B.am-ի  մոտեցումների հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։