Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կենսաթոշակային հաշիվների մնացորդների նվազումը կրում է ժամանակավոր բնույթ. ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

12:06 , 01 Ապրիլ 2020

Վերջին օրերին մտահոգություններ են հնչում, որ մարդկանց կենսաթոշակային հաշիվների մնացորդները կորոնավիրուստ հետևանքների պատճառով նվազել են։ Հիմնական պատճառն այն է, որ ֆոնդերում կուտակվող միջոցները ներդրվում են նաև օտարերկրյա բաժնետոմսերում, նվազում են։

168.am-ն այդ կապակցությամբ հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ։ Ստացված պատասխանն ամբողջությամբ ներկայացվում են ստորև։

* * *

«Նախ,  կենսաթոշակային հաշիվների մնացորդների նվազումն առաջին հերթին կրում է ժամանակավոր բնույթ:

Երկրորդ` ֆոնդերում կուտակվող միջոցները ներդրվում են նաև օտարերկրյա բաժնետոմսերում, որոնց գները տատանողական են,

երրորդ` բաժնետոմսերի գների նվազմամբ պայմանավորված ֆոնդերի փայերի գները նվազում են,

չորրորդ` արդյունքում ժամանակավորապես նվազում են նաև կենսաթոշակային հաշիվների մնացորդները,

հինգերորդ` այս ամբողջի պատճառը աշխարհում տարածվող կորոնավիրուսն է։

Քանի որ համակարգի մասնակիցները գտնվում են կուտակման փուլում, ուստի փայերի գների նվազումը նաև հնարավորություն է ձեռք բերելու ֆոնդերի փայեր ցածր գներով։ Բացի դրանից, ֆոնդերի կառավարիչների կողմից ցածր գներով ձեռք բերված բաժնետոմսերը մասնակիցներին կապահովեն էլ ավելի բարձր եկամուտ ֆինանսական շուկաների կայունացմանը զուգահեռ, քանի որ դրանց գները արագորեն կաճեն։ Ընդ որում, կառավարությունների հակաճգնաժամային միջոցառումներին միջազգային շուկաները դրական են արձագանքել՝ վերջին 5 օրում աճելով միջինում 15-17 տոկոս։

Գների նմանատիպ անկումներ եղել են նաև 2014 և 2018 թվականներին, որոնք կարճ ժամանակահատվածում վերականգնվել են (տես գրաֆիկը)։

CBA

Կենսաթոշակային ֆոնդերը համարվում են երկարաժամկետ խնայողությունների գործիքներ, հետևաբար՝ դրանց կատարողականը գնահատելու համար պետք է նայել ոչ թե օրական կամ ամսական, այլ երկարաժամկետ կտրվածքով։ 26/03/2020 դրությամբ կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից ապահովել են 65-83 տոկոս կուտակային եկամտաբերություն՝ վերջին շրջանի գների անկումը հաշվի առած, որը կազմում է տարեկան 8.5-10.5 տոկոս։ Իսկ եթե հանենք նույն ժամանակահատվածի գնաճը, որը կազմել է ընդամենը 10 տոկոս, ապա իրական եկամտաբերությունը կկազմի տարեկան 7-9 տոկոս։

Հատկանշական է, որ կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքները տարեսկզբի համեմատ միջինում նվազել են ընդամենը 1.7 տոկոսով (ընդ որում, կայուն եկամտային ֆոնդերի դեպքում փայերի արժեքները աճել են), մինչդեռ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերի գների անկումը կազմել է մինչև 21-22 տոկոս։ Սա փաստում է նաև, որ ֆոնդերը պրոֆեսիոնալ կերպով կառավարվում են՝ միջազգային շուկաներում գների տատանումների բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ֆոնդերի փայերի արժեքի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են ֆոնդերի կառավարիչների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: