Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կեղծ ընկերությունները չեն կարողանա մասնակցել պետգնումներին

Վերադարձ լուրերի բաժին

17:56 , 08 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 2-ից Հայաստանում գնումների գործընթացն իրականացվում է նոր ընթացակարգով, որը ենթադրում է գնումների թափանցիկություն և արդյունավետություն: Այդ մասին տեղեկացրեց ֆինանսների նախարարության մամուլի բաժինը: Գնումների գործընթացի բարեփոխումներին վերաբերող՝ կառավարության որոշումն ընդունվել էր ՀՀ գործադիրի հոկտեմբերի 10-ի նիստում:

«Վարչապետի կողմից խնդիր էր դրվել բարեփոխել գնումների համակարգը ու դրա արդյունքում բարձրացնել գնումների արդյունավետությունը»,- ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունում խնդիր է դրվել ապահովել որակյալ պայմանագրերի կատարումը, և այդ պատճառով էլ հոկտեմբերի 31-ից չորս օր շարունակ հանրապետության պետական մարմինների շուրջ 200 աշխատողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

«Դասընթացների ընթացքում ներկայացրել ենք պետական գնումների գործընթացում կատարված փոփոխությունները, ինչու են դրանք արվել: Ինչպես նաև ապահովել ենք գնման գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատումն ու հրապարակումը», -նշում է Սերգեյ Շահնազարյանը:

Կատարված ամենաէական փոփոխություններից նա առանձնացնում է այն, որ պատահական, կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին դառնում է զրոյական: Ըստ նոր փոփոխության, ընկերությունները պարտավոր են ներկայացնել տեղեկություն բանկային երաշխիքի մասին:

01
«Այդ կեղծ ընկերությունները, որոնք չունեն ֆինանսական բավարար միջոցներ պայմանագրերը կատարելու համար, սակայն մասնակցում էին մրցույթին, շահում, գումարը ստանում էին ու չէին կատարում պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում տուժում էր պետությունը, վտանգվում էին պետական ծրագրերը, իսկ ընկերությունը ստանում էր գումար: Այժմ նոր իրավիճակում այդ հնարավորությունը սահմանափակվում է, քանի որ բանկը երաշխիք տալուց ստուգում է ընկերությունների պատշաճ լինելու հանգամանքը: Հույս ունենք, որ բանկային երաշխիքը կլուծի այդ խնդիրը»,- նշում է ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը:

Այդուհանդերձ, եթե ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, ապա պետությունը հնարավոր ֆինանսական վնասը հետ է ստանում բանկային երաշխիքի միջոցով: Սերգեյ Շահնազարյանն ասում է, որ նոր գործընթացի արդյունքները զգալի կլինեն արդեն մյուս ամիս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Տվյալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ է:

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։