Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կգործարկվի վերահսկողական նոր համակարգ, որը կբացառի անորակ դեղի, գազի, սարքավորումների և խաղալիքների մուտքը ՀՀ տարածք». Արծվիկ Մինասյան

Վերադարձ լուրերի բաժին

20:41 , 25 Մարտ 2016

«Առաջիկայում դուք կտեսնեք երկու-երեք կոնկրետ գործողություններ` կապված շուկայում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հետ, այդ թվում` ոչ պարենային ապրանքների շուկայում այնպիսի վերահսկողական համակարգի գործադրման արդյունքը, որը կբացառի, օրինակ, անորակ դեղի, գազի, սարքավորումների կամ  խաղալիքների մուտքն ու շրջանառությունը մեր երկրի տարածքում և մեր տնտեսության մեջ: Այսինքն` մեր սպառողների շահերի պաշտպանության տեսակետից առաջին արդյունքը դա է լինելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով հարցին, թե տարբեր ուղղություններով վերջինիս ձեռնարկած փոփոխությունների արդյունքը հասարակությունը երբ կզգա:

Նախարարի խոսքով` այժմ տեղի է ունենում Տեսչության վերակազմավորման գործընթաց, որն արդեն 8 ամիս է` չի գործում` պայմանավորված նաև օրենսդրական մի շարք խնդիրներով. «Առաջիկա քառօրյայում մենք մտադիր ենք կառավարության նիստում ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որպեսզի Տեսչությունը կարողանա կազմավորվել և գործել»,- ընդգծեց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի` մյուս կարևոր ուղղությունը շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության որոշակի էլեմենտների կիրառումն է. «Հիմա ես փակագծերը չեմ բացի, և երբ արդյունքը կունենանք, այդ ժամանակ դուք ինքներդ կգնահատեք այն: Բնականաբար կարևոր ուղղություններից է նաև օդային փոխադրումների ոլորտը. մենք հիմա մեր ջանքերը գործադրում ենք հնարավորինս մեծ և որակյալ օդային փոխադրումների ծառայություններ մատուցող ընկերությունների մուտքն ապահովել Հայաստանի օդային տարածք: Եվ 4-րդ ուղղությունը, բնականաբար, տուրիզմն է, որն այս շրջանում շատ ավելի կարևոր է մեր տնտեսության զարգացման համար: Մնացած հիմնարար մոտեցումների մասին` մեծ ասուլիսում»,- հավելեց նա:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: