Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ. $30 մլն-ի միանգամից փոխանցումը որևէ բանկի համար խնդիր չի ստեղծի. PanArmenian.net

Վերադարձ լուրերի բաժին

15:29 , 14 Սեպտեմբեր 2018

ՀՀ Կենտրոնական բանկը չի մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի միայն մեկ բանկում $30 մլն ունենալու մասին հայտարարությունը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:

Նա նշել է՝ իրավասություն չունեն տեղեկություններ տրամադրելու այն մասին, թե որ բանկում և որքան գումար ունի Սարգսյանը, և արդյոք նա այդ գումարը փոխանցել է պետությանը, թե՝ ոչ:

Հարցին, թե առհասարակ կարող է որևէ բանկի համար խնդիրներ առաջացնել միանգամից այդ չափի գումարի փոխանցումը, Բերբերյանը պատասխանել է, որ այդ գործընթացը որևէ խնդիր չի առաջացնի որևէ բանկի համար:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա նաև Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել այդ գումարը պետությանը վերդարձնելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են: