Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ օգտակար նորամուծությունը՝ բանկերի հաճախորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

17:23 , 31 Մայիս 2016

Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերից օգտվող քաղաքացիները, պարզ և միասնական ամսական քաղվածքների միջոցով հուլիսի 1-ից կկարողանան հեշտությամբ հետևել իրականացված գործարքներին: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները:
Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են:

Կենտրոնական բանկը հիշյալ քաղվածքների օգտագործումը դյուրացնելու համար սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից: Նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ:

Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

Բացի այդ, քաղվածքները կարող են առավել հարմարավետ  օգտագործվել որպես անձնական ֆինանսների կառավարման գործիք՝ սպառողներին հնարավորություն տալով հեշտությամբ հաշվարկներ կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, իրենց պարտավորությունները, ստացված եկամուտները, համեմատություններ կատարել նախորդ ժամանակահատվածի տվյալների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել