Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ պարզաբանումը՝ միջազգային պահուստների կառավարման ռազմավարությոան վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:52 , 06 Մարտ 2019

ՀՀ միջազգային պահուստների կառավարման ռազմավարությունն ուղղված է միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը։ Այդ մասին b4b.am-ին ասացին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

«ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից:

ՀՀ միջազգային պահուստները 2018 թվականի ընթացքում նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարի չափով: 2018 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործոններից է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի մարման և սպասարկման համար զուտ վճարված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կենտրոնական բանկը նշում է, որ այլ գործառնությունների շնորհիվ (արտարժույթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացված եկամուտ և այլն) միջազգային պահուստները չեն նվազել այդ չափով: Կառույցը նարև նշել է, որ միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով:

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ մեր երկրի միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով: Նաև որպես այլ փաստարկ, ԿԲ-ը ներկայացրել է ԱՄՀ-ի կողմից գնահատվող միջազգային պահուստների բավարար լինելու մեթոդաբանությունը և գնահատականը։

«Կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը, կարող եք համոզվել, որ վերջինս ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի կողմից ներկայացված ամենախիստ պահանջին, այլ նաև ավելի բարձր է գնահատվում հարևան երկրների համեմատ»,- նշում է Կենտրոնական բանկը:

Ֆինանսական շուկաներում ձևավորված միտումների և ակնկալվող զարգացումների ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: