Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ուսուցիչներին հրավիրում են վերապատրաստման

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:20 , 01 Մարտ 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում:

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախաձեռնության մասին հայտարարությունը և կից՝ դիմումի ձևաթերթը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչներ վերապատրաստողների մրցույթի

Ծրագրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Վերապատրաստումները կազմակերպվելու են հետևյալ առարկաների ուսուցիչների համար՝

· «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարաններ),

· «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ),

· «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):

Այդ նպատակով հայտարարվում է վերապատրաստողների մրցույթ: Ընտրված թեկնածուները, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացները իրենց մարզի ուսուցիչների համար:

Վերապատրաստողի հիմնական պարտականություններ

– Պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում սույն թվականի օգոստոս և նոյեմբեր ամիսներին համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար իրականացնել դասընթացներ (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):

– Պատրաստ լինել նմանատիպ դասընթացներ իրականացնելու նաև հաջորդող տարիների ընթացքում:

– Հասանելի լինել վերապատրաստված ուսուցիչների համար, նրանց ուղղորդելու, մենթորություն իրականացնելու համար:

– Պարբերաբար մասնակցել կազմակերպվող սեմինարներին, հանդիպում-քննարկումներին, հետևել Ծրագրի հետ կապված նորություններին և զբաղվել ինքնակրթությամբ:

* Ծրագրի շրջանակում աշխատանքը վերապատրաստողները կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներ

– վերը նշված առարկայական խմբերից որևէ մեկին վերաբերող բարձրագույն մասնագիտական կրթություն,

– վերապատրաստում իրականացնելու փորձ,

– ինտեգրված դասեր պլանավորելու կամ վարելու փորձառություն,

– մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն,

– հաղորդակցման զարգացած հմտություններ,

– թիմում աշխատելու կարողություն,

– կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,

– համակարգչային գրագիտություն,

– օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

Վերապատրաստողների վերապատրաստում (ToT)

Երևանից և յուրաքանչյուր մարզից կընտրվեն սահմանափակ թվով թեկնածուներ՝ հայտադիմումի և հարցազրույզի արդյունքների հիման վրա, որոնք կմասնակցեն վերապատրաստողների վերապատրաստման հատուկ դասընթացին (ToT): Վերջինս տեղի կունենա սույն թվականի հունիսի 18-30 ընկած ժամանակահատվածում: Թեկնածուների համար մասնակցությունն անվճար է. տրանսպորտի, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Ժամկետ

· Վերապատրաստողների վերապատրաստում (ToT) – հունիս, 2018թ.

· Համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար դասընթացներ – օգոստոս և նոյեմբեր, 2018թ.՝ ըստ սահմանված ժամանակացույցի (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):

Դիմելու կարգ և պայմաններ

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը abcfinance.am@gmail.com էլ. hասցեով՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):

Հայտադիմումը կարող եք բեռնել այստեղից՝ form

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել 010 592 697 հեռախոսահամարով: