Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության լիցենզիան

Վերադարձ լուրերի բաժին

18:45 , 21 Մարտ 2017

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի մարտի 21-ի թիվ 9 ԲԳ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:
Ստորև ներկայացվում է որոշման եզրափակիչ մասի տեքստը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21.03.2017Թ. ԹԻՎ 9 ԲԳ Ա

«Ֆ.Ի.Կ.Օ.» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 14.09.2010Թ. ԹԻՎ 34 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .

1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 14.09.2010թ. թիվ 232-Ա որոշմամբ Կազմակերպությանը տրամադրված թիվ 34 վարկային կազմակերպության լիցենզիան:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվելու պահից:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման եզրափակիչ մասի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում:

4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Սույն որոշման գործողությունը դատական կարգով բողոքարկելիս չի կասեցվում գործի ողջ դատական քննության ընթացքում:

Կարդացեք նաև՝ ԿԲ պարզաբանումը՝ «Ֆ.Ի.Կ.Օ.»-ի աղմկահարույց պատմության վերաբերյալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։