Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել մի քանի բանկերի՝ «INTEREXPRESS» վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:56 , 09 Հունիս 2017

Կենտրոնական բանկի հունիսի 9-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին և «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին տրամադրված «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունները: Այս մասին տեղեկացնում  է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Սիսիան», «Կապան», «Էջմիածին», «Հատիս», «Մարտունի» և «Սևան» մասնաճյուղերը, «ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրել, վերաձևակերպել Ա/Ձ Կարապետ Խաչատրյանի արտաժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել «ՄԱԺՈՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 270 լիցենզիան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

ԱԺ-ն վաղը նիստ կգումարի. օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

Օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից տարածված տեղեկատվությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ: