Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Զարգացման հայկական բանկի» լիցենզիան

Վերադարձ լուրերի բաժին

15:35 , 30 Դեկտեմբեր 2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի
(Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման
ակտը: Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկը 30.12.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 30.12.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան:

Կարդեցեք նաև՝ Ինչու «Արարատբանկը» գնեց «Զարգացման հայկական բանկը», և ինչ է լինելու հետո

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: