Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները

Վերադարձ լուրերի բաժին

12:08 , 26 Դեկտեմբեր 2016

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«ԲՈՍՏՈՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը: Շրջագծով «BOSTON USA», «ԱՄՆ ԲՈՍՏՈՆ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:unnamed (12)

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը     5000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ   9250

Քաշը    62,2 գ

Ձևը      անհատական

Որակը     պրուֆ

Դրամաշուրթը      հարթ

Տպաքանակը մինչև      2000 հատ

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՎԱԱԼՍԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան: Շրջագծով «VAALS NETHERLANDS», «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսիճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Քաշը 62,2 գ

Ձևը անհատական

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը մինչև 1500 հատ

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

unnamed (13)

unnamed (14)


unnamed (15)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: