Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն նոր հուշադրամներ է թողարկել (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

10:34 , 01 Դեկտեմբեր 2016

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գեւորգի մասունքով խաչ» եւ «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:

Խոտակերաց Սուրբ Նշան

cb3

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը, որից ներքեւ «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS SOURB NSHAN» մակագրություններն են եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերեւի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են եւ «Է» տառը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը եւ հարգը արծաթ 9250

Քաշը 25,0 գ

Չափը 27,0 x 47,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը մինչեւ 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

 

Սուրբ Գեւորգի մասունքով խաչ

cb1

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գեւորգ Զորավարի մասունքով խաչ-մասունքարանը, որից ներքեւ «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերեւի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են եւ «Է» տառը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը եւ հարգը արծաթ 9250

Քաշը 25,0 գ

Չափը 27,0 x 47,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը մինչեւ 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ

cb2

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձեւ մասունքարանը, որից ներքեւ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST» մակագրություններն են եւ հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2016 ՌՆԿԵ»: Վերեւի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են եւ «Է» տառը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը եւ հարգը արծաթ 9250

Քաշը 25,0 գ

Չափը 27,0 x 47,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը մինչեւ 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…