Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն մեկնաբանում է գների փոփոխությունները

Վերադարձ լուրերի բաժին

16:34 , 05 Մայիս 2017

Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա  ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը`  -2,9%, ծառայությունների սակագներինը`  -2,3%:

Սննդամթերք ապրանքախմբի գնաճը  հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ: Հարկ է նշել, որ ծառայությունների  12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների  իջեցման ազդեցությունը: Ապրիլ ամսվա  գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման  տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում  երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Ըստ Արսեն Հարությունյանի՝ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։