Invalid username or password
2019 թվականին կատարվել են ֆինանսական կազմակերպությունների` տեղերում և հեռակա ստուգումներ: Այդ մասին հյատնում է ՀՀ ԿԲ 2019 թ. տարեկան հաշվետվությունը: Տեղերում ստուգումների միջոցով որոշ ֆինանսական կազմակերպություններում իրականացվել են ծառայությունների մատուցման պատշաճության, բողոքների ու վեճերի լուծման, տեղեկությունների հրապարակման քաղաքականությունների, դրանց կիրարկման, սպառողների տեսանկյունից ռիսկայնության ու իրավական համապատասխանության ուսումնասիրություններ:
Հեռակա ստուգումների շրջանակներում ստուգվել են 40 ֆինանսական կազմակերպության համացանցային կայքեր, 182 հեռուստագովազդ և 278 ռադիոգովազդ: Արձանագրվել է մոտ 200 խախտում: Ֆինանսական կազմակերպությունների հեռուստագովազդներին զուգընթաց, ամսական պարբերականությամբ ստուգվել են նաև ռադիոգովազդները:
Ելնելով իրավական դաշտի փոփոխություններից և հիպոտեկային շուկայի աշխուժացումից՝ առանձնակի դիտարկվել են հիպոտեկային վարկերը: Մասնավորապես՝ 22 բանկում և վարկային կազմակերպություններում իրականացվել են ուսումնասիրություններ, ստուգվել են 35 ֆինանսական կազմակերպության հիպոտեկային վարկերի պայմանագրերի օրինակելի ձևանմուշները սահմանող ներքին իրավական ակտերը, պայմանագրերի օրինակելի ձևերը, փաստացի կնքված պայմանագրերը: Արձանագրվել է մոտ 150 խախտում:
2019 թվականին ևս ՍՇՊևՖԿ կենտրոնն արձագանքել է սպառողներից գրավոր և թեժ գծի միջոցով ստացված դիմումներին: Տարվա ընթացքում թեժ գծով ստացվել է 6147 զանգ, որից 5699-ը բավարարվել են, 302-ը ուղղորդվել են ԿԲ գրավոր դիմում ներկայացնելու, 133-ը՝ այլ կառույցներ, 13-ը չեն բավարարվել: Զանգերի թիվը նվազել է 10,96 %-ով: 2019 թվականին ստացվել է 878 դիմում. նախորդ տարվա համեմատությամբ դիմումների թիվն աճել է 116-ով կամ 7,34%-ով:
Դիտումներ 2287
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: