Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն հուշադրամ է թողարկել՝ նվիրված ԵՏՄ-ին (նկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:53 , 16 Նոյեմբեր 2015

ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները:

Եվրասիական տնտեսական միություն

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետություններն են` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

ԵԱՏՄ գործունեությունը կարգավորող մարմիններն են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որը ներկայացված է ԵԱՏՄ անդամ-պետությունների նախագահների մակարդակով, Եվրասիական միջկառավարական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ դատարանը:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների արդիականացման, մրցունակության բարձրացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով: ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև տնտեսության ճյուղերում համակարգված քաղաքականության իրականացումը:

2015 թ. սկզբին անդամակցելով ԵԱՏՄ-ին` Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ընդլայնմանն ուղղված խնդիրների իրագործմանը:

Evrasiakan_big

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Տրամագիծը 38,61 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 300 հատ

Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` ԵԱՏՄ պատկերանիշը` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա:

Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ

ՀՀ սահմանադրական դատարանն ապահովում է իրավական համակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:

20 տարիների ընթացքում ՀՀ սահմանադրական դատարանը քննել է շուրջ 1250 գործ, օրենքների 150-ից ավելի դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը հանդիսանում է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողով» միջազգային կազմակերպության հիմնադիրը և 1997 թվականից նախագահում է այն: ՀՀ սահմանադրական դատարանը լիիրավ անդամ է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների խորհրդաժողով» միջազգային կազմակերպության, անդամ է Սահմանադրական արդարադատության համաշխարհային կոնգրեսի:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը 2014-2015 թթ. սահմանադրական արդարադատության Համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նախագահն է, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ է:
ՀՀ սահմանադրական դատարանը հիմնադրման օրվանից հրատարակում է «ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիրը», ինչպես նաև ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի հետ մեկտեղ հրատարակում է տեղեկագրի անգլերեն և ռուսերեն հավելվածները, «Սահմանադրական արդարադատություն» երկլեզու միջազգային բանբերը, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» միջազգային քառալեզու տարեգիրքը: Վերջիններս առաքվում են 100-ից ավելի երկրներ:

ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված թվով 20 Երևանյան միջազգային խորհրդաժողովներին մասնակցել են տարբեր երկրների սահմանադրական դատարանների ավելի քան 1000 ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող իրավագետներ, սահմանադրական դատարանների նախագահներ:

Sahmanadrakan_big

Տեխնիկական բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9250
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ

Դիմերես` ՀՀ զինանշանը, հայկական զարդանախշ:
Դարձերես` ՀՀ սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը և Ֆեմիդա աստվածուհու քանդակը:

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները