Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 03 Ապրիլ 2019

Հայաստանի կենտրոնական բանկը ֆինանսական մյուս կառույցների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Իմ ֆինանսների ամիսը» միջոցառումն այս տարի կիրականացվի կարևոր թեմաների վերաբերյալ: b4b.am-ի հաղորդմամբ՝ ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այդ մասին ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Իմ ֆինանսների ամիսը» արդեն ավանդական դարձած միջոցառում է: Հիմնական նպատակը տեղեկատվական, ճանաչողական, ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ հանրությանը տեղեկության տրամադրումն է: Այս տարի «Իմ ֆինանսների ամիսը» իրականցվելու է 7 թեմաների ուղղությամբ՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և զեղծարարություններից, խարդախություններից պաշտպանություն: «Այս ամենն իրականացվելու է տնտեսական խաղերի ինտերակտիվ մրցույթների, շրջագայությունների միջոցով: Նաև հանդիպումներ կլինեն տարբեր ֆինանսական կառույցներում՝ այդ թվում կենսաթոշակային կառավարման ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների, բանկերի հետ»,-ներկայացրեց Դարբինյանը:

Մայիսի վերջին ԿԲ-ն կամփոփի արդյունքները: Այդ տարի իրականացնելու են սոցիոլոգիական հետազոտություններ՝ հասկանալու միջոցառումների արդյունքները: Հետո այն կհամադրեն 5 տարի առաջ իրականացված հարցումների հետ: Դարբինյանը վստահեցրեց՝ ֆինանսական ոլորտում կրթական այս ծրագիրը շարունակական է լինելու:

ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ԿԲ-ի կողմից իրականացվող 7 միջոցառումներից բացի ֆինանսական գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին ևս կունենան իրենց միջոցառումները: Այս տարի իրականացվելու է նաև բաց սեմինարների շարք: «Մենք հավաքագրել ենք, թե ինչ պահանջներ ունեն մեր քաղաքացիները, և դրան համապատասխան սեմինարներ են իրականացվելու»,-նշեց նա:

Ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը գործում է 2014 թ.-ից: Միջոցառումներն ուղղված են գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի փոփոխությանը: Մկրտչյանը նկատեց, որ ամենադժվար բաղադրիչը վերաբերմունքը և վարքագիծը փոփոխելն է: Գիտելիք տալը դեռևս բավարար չէ, որ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը: «Մեր խնդիր է, որ որոշումներ կայացնելիս մարդը իրազեկ լինի, հասկանա, որ եթե մի բանկում վարկի տոկոսադրույքները բարձր են, չպետք է վերցնի կամ պետք է դիմի այլ կազմակերպություն»,-ասաց Մկրտչյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: