Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն արձագանքում է դրամի մոտալուտ արժեզրկման մասին լուրերին

Վերադարձ լուրերի բաժին

18:25 , 15 Դեկտեմբեր 2018

Այսօր հայաստանյան թերթերից մեկը նյութ էր հրապարակել, որում, հղում անելով որոշ անանուն փորձագետների, կանխատեսել էր, որ դրամը շուտով կարող է 20%-ով արժեզրկվել։

ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այդ հրապարակմանը։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը։

* * *

Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։

Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»:

Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող են առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից: Ավելացնեմ, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: