Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ն այս տարի կանխատեսում է մինչև 3.9% տնտեսական աճ

Վերադարձ լուրերի բաժին

17:54 , 21 Նոյեմբեր 2015

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն` 2015 թվականը կավարտվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների, համապատասխանաբար, 6.0%-ով և 5.0%-ով կրճատմամբ` մեծապես պայմանավորված նույն ժամանակահատվածում ֆիզիկական անձանց դրամական զուտ փոխանցումների` դոլարային արտահայտությամբ շուրջ 30% նվազմամբ: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության ծրագիր IV եռամսյակ 2015թ., Դրամավարկային քաղաքականության 2015թ. III եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)

Տարվա համար հարկաբյուջետային ազդակը (հաշվարկված նախորդ տարվա համեմատ) գնահատվում է 2.0-2.5 ընդլայնող, որը դրամավարկային պայմանների թուլացման հետ մեկտեղ կմեղմի 2015 թվականի մասնավոր ծախսումների կրճատումը: Ներքին պահանջարկի կրճատման արդյունքում ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազումը
2015 թվականին կկազմի 7.0-9.0%:

Թեև համաշխարհային տնտեսությունում տարվա ընթացքում պահպանվել է թույլ պահանջարկը, այդուհանդերձ, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը 2015 թ. համար կանխատեսվում է 13.0-15.0%, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականության աճի և գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ճյուղերի առաջարկի ավելացմամբ: Արդյունքում, ընթացիկ հաշիվը 2015 թվականին զգալիորեն կբարելավվի և կկազմի մի ՀՆԱ-ի 3.0-4.0 տոկոսը, որի ներքո վերականգնվել է հավասարակշռությունը արժութային շուկայում: Այս տեսակետից ակնկալվում է, որ փոխարժեքով պայմանավորված գնաճային սպասումները կշարունակեն թուլանալ, որը կնպաստի սեզոնային տատանողական պարենային ապրանքներից և կարգավորվող ծառայություններից զտված գնաճի նվազմանը:

Արդյունքում՝ 2015 թ. տնտեսական աճը գնահատվում է 3.2-3.9%, որին մեծապես կնպաստի զուտ արտահանման աճը: Նախորդ կանխատեսման համեմատ, տնտեսական աճը փոքր-ինչ վերանայվել է դեպի վեր՝ ի հաշիվ արդյունաբերության և մատուցված ծառայությունների ոլորտում սպասվածից ավելի բարձր արձանագրվող աճով:

2016 թ. տնտեսական աճի տեմպերը կնվազեն, իսկ 2017 թ-ից կարագանան՝ կրելով արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությունը:

Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված՝ ակնկալվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել