Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ

Վերադարձ լուրերի բաժին

23:27 , 02 Հոկտեմբեր 2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաև ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:

Զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար համագործակցության և ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն: Հատկապես կարևորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունումը և դրանում կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են նաև ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի կողմից դիտարկվելիք հարցերի շրջանակը և հետագա անելիքները:

Տիմուր Ժակսիլիկովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ նիստը հյուրընկալելու կազմակերպչական հարցերում կոլեգիային օժանդակելու հարցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: