Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահն այցելել է Թբիլիսի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:07 , 28 Սեպտեմբեր 2015

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 26-27-ը Թբիլիսիում մասնակցել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 34-րդ նիստին:

Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, կառավարիչների ակումբի նիստին քննարկվել են զարգացող տնտեսությունների վրա դոլարայնացման ազդեցության և դրամավարկային ու արժութային քաղաքականություններին վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]