Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահի այցը Դուբրովնիկ

Վերադարձ լուրերի բաժին

14:33 , 17 Հունիս 2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Դուբրովնիկ: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ԿԲ մամուլի ծառայությունից: Այնտեղ հունիսի 17-18-ը Ջավադյանը մասնակցելու է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին` տարածաշրջանի կենտրոնական/ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարների, ինչպես նաև առաջատար համալսարանների և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կոնֆերանսում քննարկվելու են համաշխարհային առևտրին, գլոբալացմանը, եվրոպական ու գլոբալ բանկինգի ապագային, դրամավարկային քաղաքականությանը, կենտրոնական բանկերի ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:

ԿԲ նախագահը նախագահելու է կոնֆերանսի պլենար նիստերից մեկը, որը նվիրված է Կենտրոնական բանկերի անկախության խնդիրներին:

Նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: