Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում KfW բանկի հետ քննարկելու է նոր ծրագերերի իրականացումը

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 22 Ապրիլ 2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը:

Նիստում քննարկվելու են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը և դրանց հնարավոր զարգացումները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, հիփոթեքային շուկայի զարգացման համար բնակարանային ֆինանսավորման ոլորտներում ու ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման համար երեք նոր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ժամկետները:

Կողմերը քննարկելու են արդեն հաստատված, գյուղատնտեսության ֆինանսավորման համար նոր ծրագրի պայմանագրի ստորագրման և մեկնարկի ժամկետները:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև այցելություն KfW բանկի ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա՝ քննարկելու Հայաստանում նման լաբորատորիայի ստեղծման հնարավորությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: