Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահը ՎԶԵԲ նախագահի հետ հանդիպմանը ներդրումների աճի հույս է հայտնել

Վերադարձ լուրերի բաժին

19:21 , 07 Մարտ 2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց գլխավոր դրամատան մամուլի ծառայությունը։

ԿԲ նախագահը նշել է, որ Կենտրոնական բանկը բացառիկ գործակցության պատմություն ունի ՎԶԵԲ-ի հետ, որը զարգացման առումով Հայաստանի լավագույն միջազգային ֆինանսական կառույց գործընկերներից է:

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունը՝ ՓՄՁ թիրախային ֆինանսավորումից մինչև հայկական բանկերի բաժնետոմսերի ձեռքբերումը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից 2014 և 2015 թթ. նախաձեռնած տեղական արժույթով բաժնետոմսերի թողարկումները, որի շարունակականությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում կարևոր քայլերից մեկն է:

IMG_5526_500
ԿԲ նախագահը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ ներդրումների ծավալը և հույս հայտնել, որ ապագայում դրանք կաճեն ու կներգրավեն տնտեսության առավել բազմազան ոլորտները, իսկ եվրոպական կառույցի հետ գործակցությունը կշարունակվի նույն կառուցողական ոճով:

ՎԶԵԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ՀՀ ֆինանսական հատվածի հետ։ Նա առանձնահատուկ նշել է ԿԲ աջակցությունը Հայաստանում բանկի կողմից նախաձեռնած նախագծերում։ Նա հույս է հայտնել, որ իր այս այցը և հանդիպումները ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի հետ սկիզբ կդնեն համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։ Չակրաբարտին նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: