Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ նախագահը մեկնել է Պերու

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:57 , 06 Հոկտեմբեր 2015

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Լիմա՝ Պերու, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2015 թ. տարեկան ժողովին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, միջազգային դրամավարկային և ֆինանսական կոմիտեի պլենար նիստին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումին:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մենո Սնելի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, Եվրոպական ներդրումային բանկի գործադիր տնօրեն Լուկա Լազարոլիի, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճ է ակնկալում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ

«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ»

«Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: