Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ հայտարարությունը՝ Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:33 , 09 Հուլիս 2018

Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ շվեյցարական Swissquote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով: Ըստ տարածված տեղեկությունների, հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում:

Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով:

Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը, ինչպես մեր քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է.

1. Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևե տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:

2. Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևե գործարք:

3. Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trad-ing House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևե ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:

4. Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան: