Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ խորհրդի անդամը բանկերի մասնաճյուղերի նախատեսվող պետտուրքը բարձրացնելու դեպքում տեսնում է որոշների փակման ռիսկ

Վերադարձ լուրերի բաժին

14:59 , 17 Հունիս 2019

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը բանկերի մասնաճյուղերի համար նախատեսված պետտուրքի չափից ավելի բարձրացումն ընդունելի չի համարում: Արթուր Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկին՝ բանկերի մասնաճյուղերի համար նախատեսվող պետտուրքը դարձնել 750 հազար դրամ:

«Պատկերացրեք՝ բանկ, որն ունի 20-25 մասնաճյուղ, պետտուրքի բարձրացման արդյունքում իր վրա միանգամից որքան բեռ է ավելանում: Այն բանկերի բեռը, որոնք ավելի շատ մասնաճյուղեր ունեն, ավտոմատ ավելացնում ենք: Ես այստեղ վտանգներ եմ տեսնում: Մենք հասանելիության խնդիրներ կարող ենք ստեղծել մարզերում: Բանկերն իրենց հաշվարկներն անելով՝ կարող են հասկանալ, որ իրենց 20 մասնաճյուղն այդքան պետտուրքերով արդյունավետ չի և հրաժարվեն երկու մասնաճյուղից: Այդ դեպքում մենք ինչ ենք անելու: Ես այս ռիսկը ռեալ տեսնում եմ: Դրա համար առաջարկում եմ բանկերի համար նախնական պայմանավորվածությունները թողնել ուժի մեջ»,-ասաց Ստեփանյանը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով նախատեսվում է բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք: Բաբկեն Թունյանն առաջարկում էր 350 հազար դրամը դարձնել 750 հազար դրամ:

Ստեփանյանը նշեց՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, ուղղակի հարկերի նվազեցումը, իրականացվում է արտահանելի հատվածի համար: «Սակայն մենք հիմա կենտրոնանում ենք միայն բանկային համակարգի վրա, բայց տնտեսությունում կան նաև բավականին շատ ոչ արտահանելի հատվածներ՝ մոլեր, սուպերմարկետներ, որոնք նույնպես տարեցտարի շահում են»,-նշեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: