Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ խորհուրդը նիստ է գումարել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:01 , 27 Սեպտեմբեր 2016

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ֆինանսական խմբերի ճանաչման եւ ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը, «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը եւ հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը, «Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները եվ դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը, «Ֆինանսական խմբերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 20/04-ը և «Ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը»:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկատվությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ոմ:

ԿԲ խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Մարգարյան», «Քանաքեռ», «Բագրատունյաց», «Մալաթիա», «Կոմիտաս 8», «Ազատության 2», «Պարույր Սևակ», «Չարբախ», «Դավթաշեն» և «Արմավիր» մասնաճյուղերը, ուժը կորցրած ճանաչել «ՍԱՌՏԵ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ