Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ի և բանկերի տեղեկատվական անվտանգության մասնագետները կանխարգելել են թիրախավորված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա. ԿԲ. Tert.am

Վերադարձ լուրերի բաժին

16:57 , 30 Մայիս 2017

ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի տեղեկատվական անվտանգության պատասխանատուների մասնակցությամբ ունի համագործակցության մշակված հարթակ, որը թույլ է տվել կանխարգելել վերջերս տեղի ունեցած նպատակաուղղված կիբերգրոհը ՀՀ բանկային համակարգի վրա:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։

«Հայաստանի Կենտրոնական բանկը պարբերաբար անցկացնում է ֆինանսական համակարգի տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ: Ավելին՝ վերջերս ՀՀ ԿԲ խորհուրդը հերթական նիստում որոշում ընդունեց, որի համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերի համար սահմանված է պահանջ՝ պարբերաբար անցկացնել խոցելիության գնահատում և ներթափանցման փորձ, որոնք պետք է իրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող www.crest-approved.org կազմակերպության անդամ ընկերությունների կողմից»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը, հղում անելով «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետի հայտնած տեղեկատվությանը, հայտնել էր, որ WannaCry վիրուսից Հայաստանում յուրաքանչյուր 20-րդ համակարգիչը վարակվել է և նշել, որ Հայաստանի բանկային համակարգի վրա մոտ 1 ամիս առաջ թիրախային հարձակում է եղել, որը լուրջ հետևանքների չի հանգեցրել:

Հարություն Բերբերյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ռեզիդենտ բանկերի մեծամասնությունն արդեն սկսել է թեսթավորման գործընթացը, և բոլոր բանկերը ԿԲ պահանջը բավարարելու համար հատկացնում են անհրաժեշտ ֆինանսական և մասնագիտական ռեսուրսներ:

 

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանը կարող է դառնալ ավիացիոն տարանցիկ ուղի՝ Չինաստանի համար

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը հանդիպելու է Չինաստանի ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ՝ երկկողմ ուղիղ չվերթեր կազմակերպելու հարցը քննարկելու համար

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա