Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ի վարչական ծախսերը 2019 թ. կազմել են մոտ 6,6 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2019-ին կազմել են 6,6 մլրդ դրամ, թեև նախահաշիվը 7,2 մլրդ դրամ է եղել: Այդ մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝

«ԿԲ-ի 2019-ի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 7,2 մլրդ դրամ, որի գծով գրանցվել է 92 տոկոս կատարողական՝ 6,6 մլրդ դրամ: Վարչական ծախսերն ընդգրկում են ապարատի պահպանման, լրատվական տեղեկատվության և մասնագիտկան գրականության ձեռք բերման, տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման և ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը, ինչպես նաև չնախատեսված ծախսերը»,-ասաց Ջավադյանը: 2019-ին ծախսերի 98 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որի գծով կատարողականը կազմել է 93 տոկոս՝ 6,48 մլրդ դրամ: Մյուս հոդվածների գծով ևս գրանցվել է ցածր կատարողական և նախորդ տարվա նկատմամբ նվազման միտում:

Կապիտալ ներդրումների մասով ծրագիրը կատարվել է 89 տոկոսով: Կապիտալ ներդրումների 95 տոկոսը կազմում են ներդրումներ ԿԲ խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող այլ իրավաբանական անձանց կապիտալում, որը 2019-ին կազմել է 12 մլրդ դրամ: ԿԲ-ն 2019-ին շարունակել է ֆինանսավորել սոցիալական նշանակության և ընդհանուր հիփոթեքային շուկայի գծով ծրագրերը:
Արմենպրես

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։