Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ իրավաբանական վարչության պետը տեղափոխվում է մասնավոր ոլորտ

Վերադարձ լուրերի բաժին

10:51 , 28 Սեպտեմբեր 2018

ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ԿԲ-ում երկար տարիների աշխատանքից հետո որոշել է գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսբուքյան էջում՝ նշելով, որ Կենտրոնական բանկին 17 տարի ծառայելուց հետո (որից 12-ը որպես իրավաբանական վարչության ղեկավար) որոշել է շարժվել առաջ։

«Այսօր վերջին աշխատանքային օրս է բանկում: 17 տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ ու ձախողումներ: Անկախ ամեն ինչից սակայն՝ ամեն օր աշխատանքի եմ եկել մեծ ոգևորությամբ: Սիրով եմ ներկայացել աշխատանքի, քանզի Կենտրոնական բանկն այն կառույցն է, որտեղ մարդն անսահման հնարավորություն ունի արարել ու ստեղծագործել, սովորել ու սովորեցնել, բարեփոխել հինը` միաժամանակ նաև պահպանելով ավանդույթները: Մեծ հպարտությամբ եմ ասում, որ անցնող տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել աշխատել Կենտրոնական բանկի երկու հրաշալի նախագահների հետ. Տիգրան Սարգսյանի ու Արթուր Ջավադյանի, որոնք իսկապես առաջնորդել են կառույցը` միաժամանակ հսկայական գիտելիք, ոգևորություն ու հավատ փոխանցելով ինձ ու գործընկերներիս` անկախ տարիքից կամ զբաղեցրած պաշտոնից: Շնորհակալ եմ, պարոնայք», – գրել է Ավետիքյանը։

Նա տեղեկացրել է, որ միանում է TK & Partners խորհրդատվական ընկերությանը և երկուշաբթի օրվանից իր գործընկերների`Տիգրան Կարապետյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի ու Միսակ Բաբաջանյանի հետ կլծվի այդ ընկերությունը զարգացնելու գործին` այս անգամ արդեն ծառայելով իրենց հաճախորդներին ու վստահորդներին։ «Հարազատներիցս շատերն ինձ հարցնում են թե արդյո՞ք հիմա լավագուն պահն է մասնավոր բիզնեսում նետվելու համար: Միանշանակ պնդում եմ, որ այո: Հայաստանում բիզնեսն ու տնտեսությունը չզարգանալու ու չհզորանալու տարբերակ չունեն: Ուրեմն՝ առաջ», – գրել է Ավետիքյանը։

Նա նաև ավելացրել է, որ մեծ պատրաստակամությամբ ու կամավոր հիմունքներով կշարունակի իրականացնել  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի գործառույթները այնքան ժամանակ, որքան հիմնադրամի խորհուրդն ու Կենտրոնական բանկը նպատակահարմար կհամարեն, քանի որ հիմնադրամը դեռ շատ անելիքներ ունի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ

Կադաստրի կոմիտեն չի հերքում նման զարգացումը:

«Data» սակագնային պլաններ ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Ստացե՛ք կրկնակի և դեռ ավելի ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից: