Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ-ը նախնական հաստատել է «ԲՏԱ» բանկը «Հայէկոնոմբանկին» միացնելու պայմանագիրը

Վերադարձ լուրերի բաժին

17:28 , 11 Մայիս 2016

06.05.2016 թվականին  ՀՀ Կենտրոնական Բանկը նախնական հաստատել է «ԲՏԱ (Հայաստան) Բանկը» «ՀԱՅԷԿՈՆՄՈԲԱՆԿ» ԲԲԸ -ին  միացնելու պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է «ՀԱՅԷԿՈՆՄՈԲԱՆԿ»-ի լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերին Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջև ստորագրվել է երկու բանկերի միացման հուշագիր`  ԲՏԱ ԲԱՆԿ/Հայաստան/-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:

Ինչպես նաև  ս.թ. մարտի 18-ին  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից կայացրած  որոշումների համաձայն`  «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը միանալու է  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը, ինչի արդյունքում «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության գոյությունը` որպես առանձին իրավաբանական անձ, դադարելու է, և  «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության  բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու են պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը:

Միացման գործարքը թույլ կտա էլ ավելի ամրապնդել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության դիրքը ՀՀ բանկային համակարգում, մեկ քայլ առաջ կատարել վարկավորման և ներդրումային ոլորտում` բանկին ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղային ցանցը և հաճախորդների բազան, ինչպես նաև հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը:

Միացման արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 27 մլրդ ՀՀ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: