Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի և շաբաթ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:30 , 17 Մայիս 2017

Թանգարանների միջազգային օր, «Թանգարանների գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:

ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի՝ մայիսի 18-ին ժամը 09:00 – 18:00 և շաբաթ՝ մայիսի 20-ին ժամը 09:00 – 24:00:
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը (տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաև Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառու մետաղադրամը (1997թ. թողարկում): ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Գարեգին Նժդեհին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները:

Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «Նոյյան Տապան» (1,0 գրամ) և «Նուռ» (1,24 գրամ) մինչև ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) և ներդրումային «Նոյյան Տապան» (5 կգ):

Միայն այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացված պատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառումներին:

Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ Վ. Սարգսյան 6:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

Համաշխարհային բանկի «Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը կարող է 1 տարով երկարաձգվել

Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ: