Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կբարձրանա՞, թե կնվազի գույքահարկը

Վերադարձ լուրերի բաժին

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր հավանության արժանացավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ՝ 74, դեմ 14, ձեռնպահ 2: Նախագծով շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում կանխատեսվում է ունենալ դրական էֆեկտ: Եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում:

Նախագծի քննարկման ժամանակ չբացառվեց, որ կլինեն նաև համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական, բայց հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ, կփորձեն համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ:

Այդ կապակցությամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է պարզաբանում: Պատգամավորը գրել է. «Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։

Այսպես.
Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.
2021 թ-ին՝ գույքահարկի 25%-ը,
2022 թ-ին՝ գույքահարկի 30%-ը,
2023 թ-ին՝ գույքահարկի 35%-ը,
2024 թ-ին՝ գույքահարկի 50%-ը,
2025 թ-ին՝ գույքահարկի 75%-ը,
2026 թ-ին՝ գույքահարկի 100%-ը:
Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։

Օրինակ.
30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։
2020 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։
Սակայն գույքի համար կվճարվի.
2021 թ-ին՝ 5 000 դրամ,
2022 թ-ին՝ 6 000 դրամ,
2023 թ-ին՝ 7 000 դրամ,
2024 թ-ին՝ 10 000 դրամ,
2025 թ-ին՝ 15 000 դրամ,
2026 թ-ին՝ 20 000 դրամ»:

1lurer.am, b4b.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։