Invalid username or password
Կառավարությունը նախօրեի նիստի ընթացքում հավանություն է տրել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13,400,000 եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրը հանդիսանում է 2013թ. փետրվարի 11-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» և 2015թ. օգոստոսի 26-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրերի շարունակությունը:
Ծրագրի նպատակն է ընդհանուր 450 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարողությունները՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար: Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծային աշխատանքներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինչպես նաև տրամադրել ճանապարհային անվտանգության տեխնիկական աջակցություն, (ճանապարհային վթարների շտեմարանի ստեղծման հարցում) և ապահովել «Անվտանգ գյուղ» ծրագրի շարունակությունը: Ծրագիրը բաղկացած է 3 մասից: Մասնավորապես, առաջին մասով նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
Դիտումներ 1099
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: