Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կա վերաֆինանսավորման ռիսկ

Վերադարձ լուրերի բաժին

20:54 , 26 Հունիս 2020

Կառավարություններն իրական տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու ընթացքում պետք է նաև ուշադիր հետևեն ֆինանսական համակարգին և պահպանեն ֆինանսական կայունություն: Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է համաշխարհային ֆինանսական կայունության զեկույցը: Զեկույցում նշվել է, որ թեև ֆինանսական պայմանները թեթևացել են, բայց անվճարունակների թիվը սկսել է աճել: Economood.am-ն առանձնացրել է այն հիմնական թեզերը, որոնք առկա են ներկայացված զեկույցում: Ըստ զեկույցի՝ 2020 թ.-ի սկզբին անկումից հետո ակտիվների գները սկսել են վերականգնվել, իսկ տոկոսադրույքները նվազել են, որը հանգեցրել է ֆինանսական պայմանների ընդհանուր թուլացման:

Զեկույցում նշվել է, որ ճգնաժամային պայմաններում կենտրոնական բանկերի արագ և համարձակ գործողություններն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում խթանել են տնտեսությունը՝ նպաստելով ֆինանսական պայմանների մեղմացմանը: Հսկայական անորոշության պայմաններում ֆինանսական շուկաների և տնտեսության իրական հատվածի միջև առաջացել է անջրպետ, որը կարող է վտանգ դառնալ տնտեսության հետագա վերականգնման, ներդրումների ներգրավման տեսանկյունից:

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում որոշ վարկառուների համար պարտքի բեռը կարող է դառնալ անկառավարելի, իսկ որոշ երկրներում անվճարունակ վարկառուների առկայության արդյունքում առաջացող կորուստները կարող են փորձարկել բանկային համակարգի դիմադրողականությունը: Որոշ զարգացող շուկայական տնտեսություններ կանգնած են վերաֆինանսավորման ռիսկերի առաջ:

Իշխանություններն իրական տնտեսությանն աջակցություն ցուցաբերելով պետք է նաև ուշադիր հետևեն ֆինանսական համակարգին և պահպանեն ֆինանսական կայունություն: Զեկույցին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ Imf.org :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: