Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կա մտադրություն և ռազմավարություն՝ ընթանալու կարևոր ուղղություններով»,- Ռալֆ Յիրիկյանը՝ տնտեսական հեղափոխության և կառավարության տեսլականի մասին

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

01:49 , 28 Հունիս 2019

ՄԱՍ 2
B4b.am կայքը հանդիպել և զրուցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Կայքի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում նա պատմել է, թե ինչ է 5G-ն, երբ կավարտվի ցանցի արդիականացման աշխատանքը, ի՞նչ է նա կարծում տնտեսական հեղափոխության մասին և խոսել այլ թեմաների մասին:

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մայիսին Երևանում կայացած հանդիպման ընթացքում ՄՏՍ խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյան տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը և նոր ծրագրեր իրականացնել նաև թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Նա նաև նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: Ի՞նչ նոր ծրագրերի մասին է խոսքը:

Sequence 02.00_09_26_18.Still012
«ՄՏՍ» խումբը, իր դուստր ձեռնարկության միջոցով, մշտապես մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական ոլորտների զարգացման գործում: Ի պատիվ ընկերության և բաժնետերերի, պետք է նշեմ, որ ՎիվաՍելի՝ «ՄՏՍ» խմբում ներառվելուց հետո, բաժնետերերը հավանություն են տվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական առաքելությունը շարունակելուն, ու նաև՝ արել են ամեն ինչ՝ ընկերության տեխնոլոգիական և նորարարական առաջատարությանն աջակցելու հարցում: «ՄՏՍ»-ն աջակցում է իր դուստր ձեռնարկությանը նոր լուծումների հարցում, թե՛ բջջային կապի ոլորտում, և թե՛ ֆիքսված կապի ոլորտում: Վերը նշված գործընթացները, որ իրականացվում և իրականացվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից թվային զարգացման շրջանակներում, կատարվելու են «ՄՏՍ» խմբի հետ սերտ համագործակցության շրջանակներում: Շարժական ծառայությունների շուկայի առաջատարը լինելով, շուրջ 58%, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես եղել է հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը:

Վարչապետ Փաշինյանը հռչակել է տնտեսական հեղափոխության մեկնարկը և հայտարարել, որ այդ գործընթացին կարող է և նույնիսկ պետք է մասնակցի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Դուք ինչպե՞ս և որտե՞ղ եք տեսնում անձամբ Ձեր դերակատարումը որպես քաղաքացի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերակատարումը՝ որպես հեռահաղորդակցության ոլորտի մեջ ակտիվ դերակատարներից մեկը:

Իհարկե ողջունելի է վարչապետի հայտարարությունը, կառավարության եռանդն ու նախաձեռնողականությունը՝ ի նպաստ տնտեսության զարգացման: Դա խոսում է այն մասին, որ կա մտադրություն և ռազմավարություն՝ ընթանալու կարևոր ուղղություններով: Իսկ ինչ վերաբերում է անձամբ Ռալֆ Յիրիկյանին կամ ՎիվաՍել ՄՏՍ-ին, ապա մենք ստեղծել ենք մոդել՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության վրա, որով աշխատում ենք 2005 թ.-ից: Անցած 15 տարվա ընթացքում մենք տարբեր ընկերությունների կոչ ենք արել հետևել այս մոդելին: Այն շահեկան է, քանի որ կառուցված է փոխշահավետ հիմունքների վրա, երբ օգուտ ենք քաղում հասարակությունը, բիզնեսը և պետությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս ավելի քան 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում է իրականացրել ԿՍՊ շրջանակներում, ներառյալ՝ նորարարական նախագծերի իրականացման ոլորտում: Մասնավորապես՝ իրականացրել ու շարունակում ենք իրականացնել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, ինչպիսիք են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել այս ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր և տաղանդավոր շատ անհատներ, ինչպիսիք են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթն ու «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը՝ ԱՄՆ-ից, «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին՝ Ռուսաստանից, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը՝ Ֆրանսիայից, «Ipod» ապրանքանիշի ստեղծող լիբանանցի Թոնի Ֆադելը և ուրիշներ: Սա ընդամենը մեկն է այդ ծրարգրերից, որոնց միջոցով մենք աջակցում ենք մեր երկրի զարգացմանը: Հայաստանն աշխարհի քարտեզի վրա ավելի ճանաչելի է դառնում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում արագ տեմպերով զարգացող երկիր: ՏՀՏ ոլորտում հանճարեղ մարդկանց հետ շփումը նաև խթան է երիտասարդների համար՝ ընտրելու մասնագիտություն ՏՀՏ ոլորտում, ինչը նաև թույլ է տալիս կայանալ սեփական հայրենիքում՝ կանխելով ուղեղների արտահոսքը Հայաստանից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև աջակցում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմակերպմանը: Աջակցում ենք տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը՝ մասնակցելով ՏՀՏ փորձարարական ծրագրի ներդրմանը՝ դպրոցական տարիքից խրախուսելով այս ուղղությամբ մասնագիտացմանը:

Բիզնեսին աջակցող ինչպիսի՞ լուծումներ կցանկանայիք տեսնել, իբրև գործարար

Ես կցանկանայի, որպեսզի մեր պետությունում ներդրվի Իռլանդիայում կամ Դուբայում գործող մոդելը: Երբ մենք խոսում ենք բիզնես-մոդելի մասին, պետք է հասկանալ այնպիսի մոդել, որտեղ ձեռնարկությունները հնարավորություն ունեն զարգանալու, աճելու և ձեռք բերելու այնպիսի կարողություններ, որպեսզի կարողանան երկարաժամկետ ներդրում ունենալ տնտեսության, հասարակության զարգացման գործում: Հետևաբար, այս բոլոր ուղղությունները եթե զարգանան, պետությունն էլ կզարգանա:

Ինչու՞ եմ խոսում հենց Իռլանդիայի մասին: Օրինակ՝ ինչու՞ մեծ ընկերությունները՝ Apple-ը, Google-ը, գրասենյակներ ունեն հենց Իռլանդիայում: Որովհետև այնտեղ գործարարության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Կամ ինչու՞ BBC-ն հսկայական գրասենյակներ ունի Մեծ Բրիտանիայում և Դուբայում: Որովհետև այնտեղ ստեղծվել է այնպիսի միջավայր, այնպիսի պայմաններ, որոնք թույլ են տալիս բիզնեսներին զարգանալ, և նրանց զարգացումն անմիջական օգուտ է բերում երկրին: Պետք է հիշել, որ օրինակ՝ Դուբայում նավթ չկա, այն արդյունահանվում է այլ էմիրությունների տարածքում: Դուբայում զարգացումը կառուցված է առևտրի, ծառայությունների և այլ տեսակի գործունեության խրախուսման վրա:

IMG_9831-1
Մենք նույն բարենպաստ պայմանները կարող ենք կերտել այստեղ: Կարող ենք վերանայել մեր հարկային քաղաքականությունը: Կարելի է որոշակիորեն թեթևացնել հատկապես մեր ոլորտում ներգրաված ընկերությունների բեռը: Դա կստեղծի հնարավորություն, որպեսզի ավելի մեծ զարգացում տեղի ունենա, և այդ զարգացումը, իհարկե, մեծապես կխթանի երկրի սոցիալական, տնտեսական և ընդհանուր պետական զարգացմանը:

Ըստ իս՝ հարկային բեռը խոշոր ձեռնարկությունների վրա չափազանց մեծ է: Իհարկե, երկրում պետք է շեշտը դնել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վրա: Օրինակ՝ կարելի է շրջանառության հարկ սահմանել նաև խոշոր ընկերությունների համար: Իսկ եկամտահարկն իջեցնելով՝ պետությունը կնպաստի ստվերի կրճատմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շատ նախագծեր եք իրականացնում սոցիալական ոլորտում, սակայն հատկապես աչքի է ընկնում LED լուսավորության նախագիծը, որը կարծես գնալով ավելի գերչակշռող է դառնում: Ի՞նչ է մեզ դա տալիս:

IMG_1362
Իհարկե, այլընտրանքային էներգիայի օգտագործմանը նպաստող լուծումները, որ մենք արդեն իսկ ներդրել ենք FPWC հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ Հայաստանի բազմաթիվ, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում, մեր ամենաընդարձակ նախագծերից է, բայց ոչ միակը: LED-ի կարևորությունը միմիայն LED-ը չէ, որպես լամպի էներգախնայող տեսակ: Ոչ միայն տնտեսվում են համայնքների բյուջետային միջոցները և ուղղվում կարևոր այլ հարցերի լուծմանը, այլև՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, օրվա մութ ժամերին, գյուղերում լուսավորություն է լինում, ինչը կարևոր է թե՛ համայնքային ոգու զարգացման, թե՛ վայրի կենդանիների հարձակումներից պաշտպանության, երթևեկության, և թե՛ անվտանգության նկատառումներով: Կարևոր է, որ հեռվից երևա, որ գյուղում լույսեր կան, բնակչություն կա:

LED համակարգերի ներդրման հետ մեկտեղ, մենք նաև արևային ջրատաքացուցիչներ ենք տեղադրում մանկապարտեզների տանիքներին՝ փոքր բյուջե ունեցող գյուղական համայնքներում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի հետ համատեղ ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցություն է ցուցաբերում մշակույթի, գիտության, վայրի բնության պահպանության և այլ կարևոր ոլորտներին: Առաջիկա ամիսներին ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացնելու, որոնք նշանակալի փոփոխություն կբերեն այդ ոլորտներում և ընկերության շահառուներին:

Մենք շարժվում ենք սոցիալական ներդրումների մեր ուղենիշով և հավատում այդ գաղափարախոսությանը: Մենք հասկանում ենք, որ առաջատար ենք և առաջատար լինելու համար պետք է լինենք օրինակելի և պատասխանատու: Եվ եթե մենք պատասխանատու ենք, մենք պետք է մտածենք մեր միջավայրի, բաժանորդների, աշխատակիցների, երկրի տնտեսության և ընդհանրապես պետության մասին:

Հետևաբար, դա նշանակում է, որ մենք մտածում ենք ապագայի մասին և ունենք տեսլական, որի մեջ տեսնում ենք ավելի լավ ապագա, տեսնում ենք, որ պետք է տեղի ունենա զարգացում: Եվ որպեսզի այդ ամենը դառնա իրականություն, մենք պետք է մասնակցենք և ունենանք մեր ներդրումը: Դա մենք անում ենք սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում՝ իրականացնելով Ձեր թվարկած ծրագրերը:

GAIFF-Voske_Tsiran16
Միանշանակ աջակցելու ենք «Ոսկե ծիրան» փառատոնին, ինչպես նաև՝ մշակութային այլ նախագծերի: Աջակցելու ենք հատուկ կարիքներով մարդկանց, ներառյալ՝ աուտիզմի կենտրոնին ու Source հիմնադրամին: Աջակցելու ենք բնապահպանությանը, ինչպես նաև գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներառյալ սահմանամերձում: Մեծ թափով իրականացնելու ենք տների կառուցում՝ «Fuller տնաշինական»-ի հետ՝ ներառյալ սահմանամերձում: Այն, ինչ արել ենք մինչև օրս, շարունակելու ենք կատարել, իհարկե՝ ավելի կատարելագործված, ավելի հաշվարկված, որպեսզի այդ միջոցները տեղավորվեն այս տարվա մեր հաստատած բյուջեում: Այս ծրագրերի շնորհիվ մենք կանգնում ենք կարիքավոր և խոցելի ընտանիքների կողքին և կարողանում ենք նրանց պարգևել լավատեսություն, որպեսզի նրանք էլ ապագայի հանդեպ դրական տրամադրված լինեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։