Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

18:04 , 19 Հուլիս 2018

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ մեխանիզմներ կիրառել և ևս մեկ անգամ իր աշխատակիցներին փոխանցել ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ ավելորդ չծանրաբեռնելու ուղերձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահը նկատեց, որ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ փոքր կրպակներին, մեծ տուգանքներ նշանակելու հրահանգ չկա: «Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին կազմակերպություններին և ձեռներեցներին հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը և այնուամենայնիվ այդպիսի գործողություններ է իրականացնում, մենք այդ ծառայողներից կազատվենք, դաշտը կմաքրենք, նորերին կբերենք»,-ասաց պաշտոնյան:

Դավիթ Անանյանը վստահեցրեց, եթե ՊԵԿ աշխատակիցները լավ չեն հասկացել իր հրահանգը, դա տեղ հասցնելու տարբեր միջոցներ կան՝ այդ թվում՝ կոշտ ձևերի կիրառում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: