Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարևոր տեղեկություն միկրոձեռնարկատիրության մասին

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:

«257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)»,
«258. Հայտարարություն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»:

ՀՀ հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց համար հարկային մարմնի՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում տեղծված չէ էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն:

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պայմաններին բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

4933 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

04-08-20: Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. ԿԲ

Ոսկու գինը նվազել է 109.89 դրամով և կազմել 30581.45 դրամ:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետաքրքրությունն այս ներդրումայն գործիքի նկատմամբ պայմանավորված է նաև Յունիբանկի բարձր հեղինակությամբ: